Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա Վ․ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսը
06-12-2024 18:30:00 | Армения |
Դեկտեմբերի 6-ին՝ 18:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահը սիրով հրավիրում է լուսաբանելու Վ․ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որում ներկայացված «Դեկորատիվ մոտիվներ» և «Գունային կոմպոզիցիաներ» շարքերը (1902–1907) նկարչի ստեղծագործության ամենավաղ՝ մոսկովյան, մոդեռն-սիմվոլիստական շրջանից մեզ հասած բացառիկ գոհարներ են։ Խորհրդային շրջանում նկարիչը գաղտնի էր պահում այդ «վտանգավոր» գործերը, և միայն իր մահից հետո դուստրը՝ արվեստաբան Էլլեն Գայֆեճյանը հայտնաբերեց, ասպարեզ հանեց, ուսումնասիրեց դրանք։