Երևանի Կամերային երաժշտության տանը առաջին անգամ ելույթ կունենա տաղանդավոր դաշնակահար Էմին Քյուրքչյանը
02-04-2025 19:00:00 | Армения |
Ապրիլի 2-ին ժամը 19:00-ին Երևանի Կամերային երաժշտության տանը առաջին անգամ ելույթ կունենա տաղանդավոր դաշնակահար Էմին Քյուրքչյանը:
Նշենք, որ դասական երաժշտության աշխարհում նոր անուն է հայտնվել, որը ստիպում է դահլիճներին՝ շունչը պահել և ունկնդիրներին՝ հիանալ իր վիրտուոզությամբ։ Էմինը տաղանդավոր դաշնակահար է՝ անբասիր տեխնիկայով և խորը երաժշտական արտահայտչությամբ: Նա արագ ճանաչում է ձեռք բերել ինչպես Իսպանիայում, այնպես էլ Իսպանիայից դուրս։
Էմինը վաղ մանկությունից դրսևորել է յուրահատուկ երաժշտական ունակություններ։ Սովորելով նշանավոր ուսուցիչների մոտ՝ նա կարողացել է իր կատարողական ոճում համադրել նրբագեղությունն ու կիրքը, ինչը նրա նվագն իսկապես անմոռանալի է դարձնում։ Նրա ելույթները հեղինակավոր մրցույթներում և փառատոններում ճանաչում բերեցին նրան քննադատների և հանրության կողմից։
Ապրիլի 2-ին Էմինը մենահամերգով հանդես կգա Երևանում, որտեղ կկատարի Սկրյաբինի, Պրոկոֆյևի, Լիստի և Շուբերտի ստեղծագործությունները։ Նրա մեկնաբանությունները բնութագրվում են խորը հուզականությամբ և երաժշտական տեքստի նուրբ ըմբռնմամբ, ինչը նրա յուրաքանչյուր ներկայացում դարձնում է առանձնահատուկ իրադարձություն:
Երաժշտագետները նշում են, որ Էմինը հազվագյուտ շնորհ ունի՝ նրա կատարումը թափանցում է հոգու մեջ և թողնում անջնջելի տպավորություն։ «Սա իսկական ադամանդ է ժամանակակից դաշնամուրային ասպարեզում»:
Դասական երաժշտության սիրահարները չպետք է բաց թողնեն մեր ժամանակի ամենահուզիչ երիտասարդ դաշնակահարներից մեկի կենդանի կատարումը լսելու հնարավորությունը:
Համերգի կազմակերպիչ՝ Artis Futura Միջազգային հիմնադրամ։