Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ
16-04-2025 19:00:00 | Армения |
Ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ։
Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝
Հռիփսիմե Աղաքարյանը /դաշնամուր/
Սերգեյ Աբրահամյանը /կլառնետ/:
Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝
Կուպերեն - Պիեսներ
Ռավել - Արտացոլանքներ
Սեն-Սանս - Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար
Պուլենկ - Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար
Ֆրանսե - Թեմա և վարիացիաներ կլառնետի և դաշնամուրի համար
Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը։