Տեղի կունենա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (մ.թ.ա . IV հազարամյակից մինչևXXIդ.) գրքի շնորհանդեսը
13-05-2025 14:30:00 | Армения |
Մայիսի 13-ին՝ ժամը 14.30-ին, Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում (Տիգրան Մեծի 17) կկայանա բանասիրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի երկարամյա նախկին վարիչ, ապա Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի նախկին վարիչ, քսաներեք անուն գրքերի և շուրջ երկուհարյուր հոդվածի հեղինակ Լալիկ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (մ.թ.ա . IV հազարամյակից մինչևXXIդ.) գրքի շնորհանդեսը։
Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի այս վերջին գիրքը հրատարակվել է հետմահու․․․
Լեզվաբանության պատմությունը ընդհանուր լեզվաբանության դասընթացի անբաժանելի մասն է։ Հումանիտար բուհերի բանասիրական ֆակուլտետներում
ուսանողների սեղանին չկա լեզվաբանության պատմության ամփոփ շարադրանք՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը։
Պրոֆ․Լ․ Խաչատրյանի սույն ձեռնարկը լրացնում է այդ բացը. գիրքը շարադրված է բուհական ծրագրերին համապատասխան։ Այն բաղկացած է երեք
գլխից։
Աշխատանքի առաջին գլխում հեղինակը հանգամանորեն ներկայացնում է անտիկ լեզվաբանական ուսմունքները, դպրոցները, նրանց լեզվաբանական
նվաճումները, որոնք հիմք են հանդիսացել լեզվաբանական ուսմունքների առաջընթացի համար։
Աշխատանքի երկրորդ գլուխը ներառում է ժամանակակից լեզվաբանական ուղղությունների համառոտ պատմությունը, որը կապվում է հաղորդակցական
տեխնոլոգիաների զարգացման հետ։
Աշխատանքի երրորդ գլուխը ներառում է նորագույն ուղղությունների պատմությունը, որոնք լեզվի զարգացումը կապում են բնագիտական գոըծըն
թացների, կլիմայական փոփոխությունների, աշխարհագրության, ազգագրության և այլ հանգամանքների հետ։
Գիրքը հարուստ է տվյալ բնագավառում հայտնի ռուս և արտասահմանյան լեզվաբանների աշխատությունների վկայություններով։
Պրոֆեսոր Լ․ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (մ.թ.ա . IV հազարամյակից մինչև XXIդ.) գիրքը օգտակար կլինի
բարձրագույն դպրոցի ուսանողներին և իր ուրույն տեղը կգրավի մասնագիտական ամբիոններում։