Տեղի կունենա Խաղաղության կորպուսի 18 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը
22-05-2025 11:00:00 | Армения |
Մայիսի 22-ին, ժամը 11:00-ին, Առնո Բաբջանյանի անվան ֆիլհարմոնիայի համերգասրահում (Աբովյան 2) տեղի կունենա Խաղաղության կորպուսի 18 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը:
Երդման արարողությունը կվարեն ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Ուիլիամ Օ՛րոարքը։
Լրագրողներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը։