Կկայանա «ՀԿԵ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրենի ներկայացման պաշտոնական արարողությունը
15-02-2012 18:00:00 | Армения |
Փետրվարի 15-ի, ժամը՝ 18:00 -ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վարչական շենքում (Տիգրան Մեծի պողոտա, 50) կկայանա «ՀԿԵ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ներկայացման պաշտոնական արարողությունը: Նոր տնօրենին Ընկերության աշխատակիցներին կներկայացնի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը: Արարողությանը մասնակցելու են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀԿԵ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը:
Ժամը 18:30-ին կկայանա ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի, ՀԿԵ ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, ՀԿԵ նախկին տնօրեն Շևկետ Շայդուլլինի ճեպազրույցը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկայանան ՀԿԵ ՓԲԸ վարչական շենք (Տիգրան Մեծի պողոտա,50) ժամը՝ 17:45-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ 010 575 002 (լրաց. 32 83) հեռախոսահամարով: