«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի հյուրն է գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը
16-02-2012 11:00:00 | Армения |
Փետրվարի 16-ի, ժամը՝ 11:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի մամուլի ասուլիսը:
Սրտանոթային հիվանդությունները, ուռուցքային հիվանդությունների և շաքարախտի հետ հավասար, աշխարհի ամենատարածված և վտանգավոր հիվանդությունների շարքում պահպանում են առաջատարի դիրքերը: Հայաստանում մահվան դեպքերի ավելի քան 50 տոկոսը գրանցվում են սրտանոթային հիվանդությունների պատճառով:
Ինչպիսի՞ն են սրտանոթային հիվանդությունների ընդհանուր ախտանիշները, հիմնական գործոնները, որոնք մեր հայրենակիցների մոտ հանգեցնում են դրանց առաջացմանը, բուժման և կանխարգելման ի՞նչ ժամանակակից մեթոդներ են կիրառվում այսօր Հայաստանում, ինչպես նաև ինչպե՞ս է մեր երկրում քարոզվում առողջ ապրելակերպը. այս և այլ հարցերին կպատասխանի մամուլի ասուլիսի հյուրը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7: