Ասուլիս՝ նվիրված Հայաստանում 2012թ. մշակութային միջոցառումներին
16-02-2012 13:00:00 | Армения |
Փետրվարի 16-ի, ժամը՝ 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ի՞նչ փառատոներ և մշակութային միջոցառումներ են սպասում հայ հանդիսատեսին 2012թ.-ին» թեմայով մամուլի ասուլիս:
Ասուլիսի մասնակիցներն են՝
- Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը,
- Ազգային թատերական-ստեղծագործական ասոցիացիայի նախագահ, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի վարիչ Արա Խզմալյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7: