Մարտի 7-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվան:
Ասուլիսի մասնակիցներն են`
- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը,
- Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը: