Մարտի 7-ին, ժամը 16:15-ին, «Արմենիա -Մարիոթ» հյուրանոցի «Փառանձեմ» դահլիճում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների՝ Երևան կատարելիք այցին:
Այցի նպատակը Հայաստանի տնտեսության ու երկրում ՎԶԵԲ-ի ակնկալվող դերի վերաբերյալ թարմ տեղեկություն ստանալն է: Այցը կկայանա ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի մասով 2012-2015 թվականների նոր ռազմավարության համատեքստում, որում հաստատվում է երկրի կայուն զարգացման օժանդակությունը շարունակելու բանկի անփոփոխ մտադրությունը՝ ֆինանսական սեգմենտի և մասնավոր հատվածի ուժեղացման, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի աջակցության համար:
Ասուլիսի բանախոսներն են՝
- ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի մասով գլխավոր տնօրեն Օլիվիե Դեկամպը (Olivier Descamps),
- ՎԶԵԲ-ի՝ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանների գծով տնօրեն Փոլ Անրի Ֆորեստյերը (Paul-Henri Forestier),
-ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը,
ՎԶԵԲ-ի տարածաշրջանի հասարակական կապերի պատասխանատու Լորետա Մարտիկյանը: