Состоится III Международная научно-практическая конференция преподавателей русского языка и литературы стран СНГ


«Ռուսաց լեզուն որպես մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, ազգամիջյան և միջանձնային շփման երաշխիք XXI դ.-ում» խորագրով երրորդ միջազգային գիտագործնական կոնֆերանս

  • 28-03-2012 12:00:00   | Армения  |  

Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Ռուսաց լեզուն որպես մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, ազգամիջյան և միջանձնային շփման երաշխիք XXI դ.-ում» խորագրով Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների երրորդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը:

Կոնֆերանսի աշխատանքի հիմնական թեմատիկ ուղղությունները կլինեն` ռուսաց լեզուն ԱՊՀ սոցիալ-մշակութային տարածքում, լեզվի ազգային քաղաքականություն և երկլեզվություն, լեզուների, գրականությունների և մշակույթների համեմատական ուսումնասիրություն երկլեզու և բազմալեզու միջավայրերում:

Կոնֆերանսը, որը նվիրված է մեծ ռուս գրող և պատմաբան Ն. Մ. Կարամզինի 250-ամյակին, կազմակերպվում է Հայաստանում Ռուսհամագործակցության Ներկայացուցչության ներքո գործող Ռուսաց լեզվի ռուսական ուսումնամեթոդական կենտրոնը (РУМЦРЯ):

 

  -