Ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա տեսակամուրջ՝ նվիրված ապրիլի 11-ին համաշխարհային հանրության կողմից լայնորեն նշվող ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կալանավորների ազատագրման միջազգային օրվան:
Երևանում միջոցառմանը կմասնակցեն՝
- Պատերազմի և Հայաստանի Զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը,
- համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավոր Նելլի Շիմիրյանը:
Մոսկվայում՝
- Ֆաշիզմի և գետտոյի նախկին կալանավոր - հրեաների հասարակական միավորումների միջազգային միության նախագահ Եֆիմ Գոլոգորսկին;
- վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աստանայում՝
-Ղազախստանի «Հուշերի գոտի» որոնողական ջոկատի ղեկավար Մայդան Կուսաինովը:
Քիշնևում՝
- Գետտոյի և համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորների մոլդովական ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Իոսիֆ Բելոուսը,
- «Մոլդովան առանց նացիզմի» հասարակական ասոցիացիայի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Իննա Շուպակը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7: