Ապրիլի 23-ին, ժամը 14:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Մոսկվա տեսակամուրջ` «Ժամանակը չի ջնջում հիշողությունը...» թեմայով: Միջոցառումն անցկացվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին:
Մասնակիցները Երևանից՝
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյան,
- Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան:
Մոսկվայից՝
- Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարով,
- ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշև:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7: