Институт Кавказа организует презентацию пятого Аналитического доклада ИК «Де-факто образования постсоветского пространства: двадцать лет государственного строительства»

«Հետսովետական տարածաշրջանի դե-ֆակտո կազմավորումներ. Պետականության կառուցման քսան տարի» ԿԻ հինգերորդ վերլուծական զեկույցի շնորհանդես

  • 03-05-2012 16:00:00   | Армения  |  

Մայիսի 3-ին, ժամը 16:00-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպում է «Հետսովետական տարածաշրջանի դե-ֆակտո կազմավորումներ. Պետականության կառուցման քսան տարի» ԿԻ հինգերորդ վերլուծական զեկույցի շնորհանդեսը, որի հեղինակն է վաշինգտոնյան Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) հրավիրված գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:

Զեկույցը նվիրված է Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և Հարավային Օսեթիայի պետականության կառուցման և հետկոնֆլիկտային վերականգման գործընթացների դինամիկային:

Հրատարակությունը կներկայացնի «Նոյան Տապան» գործակալության քաղաքական վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը: 

Զեկույցից հետո կկայանա քննարկում: Շնորհանդեսին կմասնակցեն գիտնականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ոչ կառավարական ոլորտի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: 

Հրատարակությունն արվել է Բաց հասարակության ինստիտուտի հետազոտական կենտրոնների աջակցության հիմնադրամի աջակցությամբ: 

 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում են դիմել.
Կովկասի ինստիտուտ

0010 Երևան, Հայաստան

Եզնիկ Կողբացի 39

Հեռ.: 374 10 54 06 31/32

Ֆաքս: 374 10 54 06 32

Էլ. հասցե: [email protected] 

www.c-i.am
 

  -