Մայիսի 17-ին, 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի և Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան:
Ասուլիսի ժամանակ կներկայացվի տեղեկատվություն առաջիկա ցուցահանդեսների մասին, ինչպես նաև կխոսվի թանգարանային ոլորտում առկա խնդիրների մասին:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7: