Բակո Սահակյանը հունվարի 25-ին այցելել է Ասկերանի շրջան


Բակո Սահակյանը հունվարի 25-ին այցելել է Ասկերանի շրջան

  • 25-01-2014 17:14:21   |   |  Пресс-релизы

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին այցելել է Ասկերանի շրջան: 
Պատարա եւ Խանցք գյուղերում Նախագահը ծանոթացել է համայնքային կենտրոնների շինարարական աշխատանքներին: 
Խանցք գյուղում Բակո Սահակյանը նաեւ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել գյուղում առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր:
Աստղաշեն գյուղում Նախագահ Սահակյանն այցելել է տեղի մշակույթի կենտրոն եւ ծանոթացել նրա աշխատանքներին: 
Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը` նշելով, որ այն ունի կարեւորագույն նշանակություն Արցախի համար տնտեսական, ժողովրդագրական եւ այլ տեսանկյուններից:
Նախագահին ուղեկցում էին Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
  -   Пресс-релизы