1346 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթեւացին
-- :: | Հայաստան |
Սուրբ Գրիգոր Տաթեւացին (Հովհաննես Ոսկեբերան, Գրիգոր Աստվածաբան) ծնվել է
1346 թվականին Սյունյաց գավառի Վայոց ձորում: 7 տարեկանում ծնողները Գրիգորին ուսման են տալիս: Հետագայում կրթությունը շարունակում է Տաթեւի վանքում` աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն:
1371 թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն է կատարում Երուսաղեմ եւ այնտեղ ստանում է կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին Որոտնեցին նրան հանձնոմ է վարդապետական գավազան: 1380 թվականին նրանք տեղափոխվում են Ապրակունյաց վանք: Իսկ 1388-ին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է այդ վանքի առաջնորդը: Իսկ երկու տարի անց իր մեծաթիվ աշակերտների հետ նա վերադառնում է Տաթեւի վանք:
Տաթեւացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում եւ քարոզում են Հայոց եկեղեցու վարդապետները: Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» եւ «Ձմեռան» կոչվող քարոզագրքերը, բազմաթիվ մեկնություններ եւ այլ աշխատություններ, ինչպես նաեւ նրա նկարագրած երկու Ավետարանները: