1878 թ. հունվարի 1-ին ծնվել է նշանավոր լեզվաբան, գրականագետ, բանագետ Արտաշես Աբեղյանը: Ծնվել է Աստապատ (այժմ` Թազաքենդ` Նաիջևանի Բաբեկի շրջանում) գյուղում: Ավարտել է Շուշիի թեմական (1890), Թիֆլիսի Ներսիսյան (1895) դպրոցները, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899): Սովորել
է Մարբուրգի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում (1899-1904): 1919-20-ին` ՀՀ խորհրդարանի անդամ: 1920-ին մեկնել է Գերմանիա: 1922-1945-ին` Բեռլինի և Մյունխենի համալսարանների պրոֆեսոր:Գլխավորել է 1942-ին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակն էր Գերմանիայի օգնությամբ Հայաստանի ազատագրումը «բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից»:
Վախճանվել է 1955, մարտի 13-ին: