Նոյեմբերի 29-ին վախճանվել է բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը


29-11-0000   |   |  

1868 թվականի նոյեմբերի 29-ին Կ.Պոլսում վախճանվել է բանաստեղծ, մանկավարժ, թատերական, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: Նա ծնվել է 1828 թվականին Կ. Պոլսում, սովորել է Կ. Պոլսի Բերայի Մխիթարյան դպրոցում: Պեշիկթաշլյանը գրել է պատմական ողբերգություններ` «Կոռնակ», «Արշակ«, «Վահան«, «Վահե«: Նա նպաստել է պատմական դրամայի զարգացմանը: Գրել է նաեւ «Կատակերգութիւն ավազակաց» եւ «Կատակերգութիւն երից քաջաց» մեկ գործողությամբ երաժշտական կատակերգությունները: Պեշիկթաշլյանի պոեզիան բովանդակությամբ, թեմատիկայով եւ ժանրային բնույթով բազմազան է. Գրել է սիրային, բնության, օրորոցային, հայրենասիրական, մանկական բանաստեղծություններ, եղերերգեր: Նրա բանաստեղծություններից «Եղբայր եմք մեքը» եւ «Գարունը» վերածվել են երգերի:


Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան