Նոյեմբերի 28-ին Ծիծեռնակաբերդի բարձունքին բացվել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կոթողը

  • -- ::   | Հայաստան  |  

1966 թվականի նոյեմբերի 28-ին Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին, բացվել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կոթողը:

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր եւ օտարազգիներ բարձրանում են Ծիծեռնակաբերդ ` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին: 1965 թվականին` Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երեւանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր: Դրանց

շնորհիվ 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին: Երեւանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան եւ ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ:

44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը: 12 քարե սալերը` դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում: Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է: Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների եւ գյուղերի անունները:
1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին: Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները Առաջին համաշխարհային պատերազմում), այդ թվում` Արմին Վեգների մի շարք լուսանկարներ եւ որոշ հրատարակություններ: Թանգարանի մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր:


 

  -