1991 թվականի նոյեմբերի 27-ին ԽՍՀՄ սահմանադրական- վերահսկողական կոմիտեն հակասահմանադրական է համարել Գերագույն Խորհրդի որոշումը Արցախում Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական- կազմակերպչական կոմիտեի (1990թ. հունվարի 15) ստեղծման մասին, ինչպես նաեւ
1991 թ. նոյեմբերի 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ է համարել նաեւ 1989 թ. դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը: Կոմիտեն չեղյալ չի համարել 1991 թ. սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 թ. ապրիլի 3-ի` «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին: