1918 թ. դեկտեմբերի 31-ին Անգլիայի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ դադարեցվել են ռազմական գործողությունները եւ կնքվել է հայ-վրացական զինադադար: Ստորագրված համաձայնությամբ Բորչալուի գավառի հյուսիսային մասը մնալու էր Վրաստանին, հարավային
մասը` մինչեւ Դսեղ-Ջալալօղլի գիծը` Հայաստանին: Դրանց միջեւ ընկած տարածքում ստեղծվելու էր «Չեզոք գոտի»` անգլիական զորքերի հսկողությամբ եւ անգլիացի նահանգապետի ղեկավարությամբ: Չնայած Հայաստանի բողոքներին` Ախալքալաքի վրա հաստատվելու էր վրացական հսկողություն: Հարցի վերջնական լուծումը թողնվում էր Անտանտի պետություններին: Վրաստանը 1920 թ. նոյեմբերին իր տարածք հռչակեց Լոռու «Չեզոք գոտին», թեեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո այդ տարածքն ի վերջո մնաց Հայաստանին: Դրան հակառակ Ախալքալաքը միացվեց Վրաստանին: