1920թ. օգոստոսի 4 - Հայ հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ
Ադանայի Գերագույն ազգային խորհուրդը Կիլիկիան հռչակել է «Ինքնավար հանրապետություն»` Ֆրանսիայի հովանու ներքո: Սակայն անգլո-ֆրանսիական հակասությունների արդյունքում ֆրանսիական իշխանությունները ցրել են Տամատյանի կառավարությունը: