
2006թ. հուլիսի 7 - Արձակագիր եւ հրապարակախոս Դավիթ Սարգսյանին շնորհվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ
07-07-2006 | Հայաստան |
2006թ. հուլիսի 7 - Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, արձակագիր, հրապարակախոս, Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Դավիթ Սարգսյանին շնորհվել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ:
Դ. Սարգսյանը 1998-2011 թ. ղեկավարել է Հայաստանի Ազգային գրադարանը:
2003թ. նա արժանացել է «Խաղաղության դեսպան» միջազգային պատվավոր կոչման: