Ծնվել է հայ խորհրդային գրող, կինոդրամատուրգ, բանասեր, թարգմանիչ, գյուղատնտես Ակսել Բակունցը

  • -- ::   | Հայաստան  |  


1899թ. հունիսի 25 - Ծնվել է հայ խորհրդային գրող, կինոդրամատուրգ, բանասեր, թարգմանիչ, գյուղատնտես Ակսել Բակունցը (Ալեքսանդր Թեւոսյան): (Զոհվ. 1937 թ.):


Ծնվել է  Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում

մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923-ին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-26-ին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին` Երևանում` որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ 1927-28-ին աշխատել է նաև
«Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով:


 

  -