1892 թ. դեկտեմբերի 19-ին Թբիլիսիում վախճանվել է հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: 1872թ-ին
հիմնել է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչեւ մահը: Իր հայացքներով հարել է ազատականությանը (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը: Ռուսաստանի օգնությունը համարել է վճռական արեւմտահայերի ազատագրման գործում: