1901թ. Ծնվել է հայ էքսպրեսիոնիստ նկարիչ Ժիրայր (Ջերարդո) Օրագյանը

  • -- ::   |   |  


1901թ. հունիսի 6-ին Կոստանդնուպոլսում ծնվել է

հայ էքսպրեսիոնիստ նկարիչ Ժիրայր (Ջերարդո) Օրագյանը: 1920 թվականին մեկնում է Հռոմ, սովորում է տեղի գեղարվեստի ակադեմիայում: Ողջ կյանքը բնակվել է Իտալիայում: Հեղինակ է բազմաթիվ գծանկարների, յուղաներկ և ջրաներկ աշխատանքների: Օրագյանի ստեղծագործությունները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում:

Մոտ 100

գործ հեղինակը կտակել է Հայաստանին, գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում և Ժամանակակից Արվեստների թանգարանում: (Վախճ. 1962 թ.):

  -