1895թ. - Բարձր Դռանն է ներկայացվել հայկական վեց նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիրը


11-05-1895   |   |  

1895-Կ.Պոլսի անգլիական, ռուսական եւ ֆրանսիական դեսպանները Բարձր Դռանն է ներկայացրել հայկական վեց նահանգներում (Կարին, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) բարենորոգումներ անցկացնելու ծրագիրը: 13 գլուխներից եւ 40 հոդվածներից բաղկացած բարենորոգումների այդ ծրագիրը նախատեսում էր որոշ չափով բարեփոխել այդ վիլայեթների կառավարումը, բարելավել դատական գործը, կարգավորել հարկային համակարգը եւ այլն:

Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան