1699 թվականի ապրիլի 9-ին տեղի է ունեցել Անգեղակոթի գաղտնի ժողովը Իսրայել Օրու գլխավորությամբ: Ժողովին մասնակցած Սյունիքի եւ Արցախի մելիքների եւ հոգեւորականության որոշ ներկայացուցիչների կողմից քսան օր բուռն քննարկման առարկա է դարձել Արեւելյան
Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը:Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Իսրայելի Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։
Անգեղակոթի ժողովը Իսրայելի Օրուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կատարելու։ Իսրայելի Օրու հետ Եվրոպա է ուղարկվել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ և Իսրայելի Օրու օգնական։