Ծնվել է գրող Մովսես Արազին

  • -- ::   |   |  


1878 թվականի ապրիլի 1-ին Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվել է Արազին (Մովսես Հարությունյան)` հայտնի «Իսրայել Օրի» վեպի եւ «Արեւը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964 թ.):

Ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ`

Շահումյան ավան) գյուղում։

Նախնական կրթությունը ստացել է Շուլավերում, ապա Թիֆլիսի ռեալական դպրոցում։ 1899-ին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ Ձերբակալվել է ուսանողական հեղափոխական ցույցերին մասնակցելու համար։ 1906-ին «Մուրճ» ամսագրում տպագրվում է նրա աաջին պատմվածքը` «Դոն Կարապետի
արշավանքը դեպի Կղերստան»:

1914-ին Հակոբ Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» եւ «Բանվորի ալբոմ» ժողովածուները։ Պարգեւատեւվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Երեւանում

  -