1828 թ. դեկտեմբերի 11-ին ծնվել է բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը

  • -- ::   | Հայաստան  |  


1828 թ. դեկտեմբերի 11-ին Կ.Պոլսի Միջագյուղ թաղամասում ծնվել է

բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: Նա սովորել է Կ. Պոլսի Բերայի Մխիթարյան դպրոցում:

Պեշիկթաշլյանը գրել է պատմական ողբերգություններ`
«Կոռնակ», «Արշակ», «Վահան», «Վահե»: Նա նպաստել է պատմական դրամայի զարգացմանը: Գրել է նաեւ «Կատակերգութիւն ավազակաց» եւ «Կատակերգութիւն երից քաջաց» մեկ գործողությամբ երաժշտական կատակերգությունները: Պեշիկթաշլյանի պոեզիան բովանդակությամբ, թեմատիկայով եւ ժանրային բնույթով բազմազան է: Գրել է սիրային, բնության, օրորոցային, հայրենասիրական, մանկական բանաստեղծություններ, եղերերգեր: Նրա բանաստեղծություններից «Եղբայր եմք մեքը» եւ «Գարունը» վերածվել են երգերի:

Նա վախճանվել է 1868 թվականի նոյեմբերի 29-ին Կ.Պոլսումում
 

  -