1891 թ. հունվարի 16-ին ծնվել է նշանավոր ռեժիսոր եւ թատերագետ Լեւոն Քալանթարը

  • -- ::   |   |  


1891 թ. հունվարի 16-ին Թիֆլիսում ծնվել է նշանավոր ռեժիսոր եւ թատերագետ, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Լեւոն Քալանթարը:

Թիֆլիսի արական գիմնազիան ավարտելուց հետո

Լեւոն Քալանթարը սովորել եւ 1916 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արեւելյան լեզուների ֆակուլտետը: Հենց այդ տարիներին ռուս ականավոր գիտնական Մառի հետ մասնակցել է Անիի պեղումների աշխատանքներին: 1921 թվականին Լեւոն Քալանթարը Ստեփան
Քափանակյանի հետ միասին Թբիլիսիում կազմակերպում է Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոնը: 1921 թվականի որոշմամբ Երեւանում հիմնադրվում է պետական առաջին դրամատիակական թատրոնը, նրա կազմակերպումը Պողոս Մամիկոնյանի հետ հանձնարարվում է Լեւոն Քալանթարին, ով եւ նշանակվում է թատրոնի գլխավոր ռեժիսոր:

  -