1969 թ. դեկտեմբերի 11-ին Երեւանում մահացել է
հայ գրող Կոստան Զարյանը: Նա ծնվել է 1885 թվականին: Կոստան Զարյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն եւ Հովհաննես Աբելյանը երեք քույրերի որդիներ են: Զարյանը ավարտել է Բրյուսելի համալսարանի գրականության եւ փիլիսոփայության բաժինը: 1916 թվականին հրատարակել է «Երեք երգեր» պոեմների գիրքը: Նրա գործերից հատկապես ճանաչված են «Տատրագոմի հարսը» պոեմը, «Նավը լեռան վրա» վեպը: