1998 թ. դեկտեմբերի 27-ին վախճանվել է հայ գրող եւ հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիրներից Գեւորգ Աճեմյանը:
Գեւորգ Վարդանի Աճեմյանը ծնվել է 1932 թ. մայիսի 23-ին Սիրիայում, եղեռնից մազապուրծ եղած սասունցիների ընտանիքում: Սկզբում սովորել է Հալեպում, հետո փոխադրվել է Բեյրութ, սովորել Բեյրութի ամերիկյան համալսարանում: Սփյուռքահայ գրականության նշանավոր դեմքերից է, «Հարդգողի ժառանգորդներն» վեպի հեղինակը: Եղել է «Սփյուռք» հանդեսի խմբագիրը: