1904 թ. ապրիլի 13-ին տեղի է ունեցելՍասունի ապստամբության մարտերից Սեմալի կռիվը` հայդուկների և թուրքական կանոնավոր զորքերի միջև:
Մարտում ծանր վիրավորվել է Սեպուհը, նահատակվել Հրայր Դժոխքը (Արմեն
ակ Ղազարյան, ծնվ. 1864 թ. Սասունի Խուլփ գավառի Ահարոնք գյուղում):Թուրքերը տվել են 80-100 զոհ, հայդուկները` 10: Գելիուգեզանի, Տալվորիկի անկումից հետո թշնամին ապրիլի վերջերին ճնշել է ապստամբությունը: