Ծնվել է հայ նկարիչ Հարություն Կալենցը

  • -- ::   |   |  


 

1910 թ. օգոստոսի 18-ին Թուրքիայի Կյուրին քաղաքում ծնվել է
հայ նկարիչ ՀարությունԿալենցը:
Մեծ եղեռնից հետո ապաստան է գտել Հալեպի որբանոցում, ապա տեղափոխվել է Բեյրութ։ Մասնագիտական կրթությունն ստացել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Միշլեի արվեստանոցում։ Վերջինիս հետ ճանապարհորդել է Լիբանանի և Սիրիայի մի շարք վայրերում, ստեղծել կտավներ, որոնք ցուցադրվել են 1920-ական թվականների վերջերից։ Եղել է 1932-ին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։ 1939-ին մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանաի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել են պատվո դիպլոմի։ Եղել է 1942-ին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։ Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։ 1946-ին իր տիկնոջ` նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962), Մոսկվայում
(1965)։ 1966-ին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։ Վախճանվել է  1967-ին եւ  ետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
 
Լավագույն գործերից են` «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ», Մ. Պլիսեցկայայի, Ա. Գաբրիելյանի, Գևորգ Էմինի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց դիմանկարները և այլն։
 
 
 
  -