Համաժողով՝ «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով
20-11-2019 10:00:00 | Հայաստան |
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին, «Օպերա Սյութ հոթել» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Լեմկինի փողոց, նրբանցք 1-3) կմեկնարկի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովը:
Համաժողովին կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչը, նախարարներ, տնտեսվարողներ: