Տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ըստ Օսվալդ Զագրադնիկի ներկայացման պրեմիերան

03-03-2020 19:30:00   | Հայաստան  |  
Սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական Տիկնիկային թատրոնում մարտի 3-ին և 4-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ըստ Օսվալդ Զագրադնիկի ներկայացման պրեմիերան:
 


Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:
 
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն ՝մարտի 3, 4 ապրիլի 29, 30
 
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ մարտի 22, 24, 28
 
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ ապրիլի 5, 6, 10
 
 
ՄԱՐՏԻ 3-ի դերասանական կազմում լինելու են ՝
 Արտաշես Շահվերդյան, Հայկուհի Խուդավերդյան,Գեորգի
Հովակիմյան,Վանիկ Մկրտչյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան ՄԱՐՏԻ  4-ի դերասանական կազմում լինելու են՝
Դավիթ Հակոբյան, Էվելինա Շահիրյան, Գրիգոր Գաբրիելյան, Սամվել Բաղինյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան
 
 
Նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայան
Ռեժիսորի օգնական ՝ Հրաչյա Գյումբալյան
Ռեժիսոր՝ Սամսոն Մովսեսյան
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 823 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին