Ասուլիս` «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերայի վերաբերյալ
27-02-2020 12:00:00 | Հայաստան |
Փետրվարի 27–ին` ժամը 12:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ըստ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերային:
Ասուլիսի բանախոսներն են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը: