«Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» սոցիալական ծրագրի ամփոփման վերաբերյալ հանդիպում-քննարկում

  • 27-02-2020 12:00:00   | Հայաստան  |  
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00, ՀԲԸՄ (Մելիք-Ադամյան 2/2) 2-րդ հարկում կկայանա «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» սոցիալական ծրագրի ամփոփման ու փորձի փոխանակման, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումների  վերաբերյալ հանդիպում-քննարկում։
 
Միջոցառումը նպատակ ունի նաև համախմբել և հարթակ հանդիսանալ պլաստիկի նվազեցման ջատագովների, տոպրակ արտադրողների և սպառող օղակների համար։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների, տոպրակ արտադրող ընկերությունների, խանութների, սուպերմարկետների ներկայացուցիչներ և անհատներ։
 
Ծրագիրն իրականացվում է People in Need չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ։
 
 
 
 
  -