Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացնում է «Մեր մանկության խաղերը» հանդիպումը
27-09-2020 15:00:00 | Հայաստան |
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացնում է «Մեր մանկության խաղերը» հանդիպումը`ակտիվ մայրիկների,հայրիկների և պրպտող ու հետաքրքրասեր բալիկների համար։
Չլիկ դաստա, 7 քար, Հալամուլա և բազում խաղեր, որոնք մոռացվել են, կփորձենք նորից խաղալ, հիշել և պատմել դրանց մասին՝ Նալբանդյան 21 հասցեում գտնվող Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում։
Դե իսկ հանդիպումը կամփոփենք բոլոր ժամանակների սիրված և ինտելեկտուալ զբաղմունքով՝ սպենդիարյանական թեմատիկայով փազլ հավաքելով։
Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր կարոտել են իրենց մանկության խաղերը…