Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով
22-01-2021 11:00:00 | Հայաստան |
Մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով: Հունվարի 22-ին՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը, ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասեր հասարակայնությունը հարգանքի տուրք կմատուցի կոմպոզիտորի հիշատակին:
Ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում տեղի
կունենա կոմպոզիտորի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողություն, որին կհաջորդի համերգային ծրագիր՝ կազմված կոմպոզիտորի ստեղծագործություններից:
Ծրագրում կներկայացվի Ա. Բաբաջանյանի «Վոկալիզ» (Ալ. Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան) և «Благодарю тебя» երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան): Միջոցառման ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրները հանդես կգան Բաբաջանյանի «Նոկտյուրն» (դաշնակահար՝ Արմեն Պուչինյան) և «Մեղեդի»
(դաշնակահար՝ Արթուր Գրիգորյան) ստեղծագործությունների կատարմամբ:
Նույն օրը ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հոբելյանին:
Տեղեկացնենք, որ ստեղծվել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
Ժողովածուն կը ներկայացնէ Հայկական Հարցի վերջնական կարգաւորման, Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան, ինչպէս նաեւ Հայաստանի նկատմամբ հայութեան իրաւունքներու պաշտպանութեան իրաւական-քաղաքական փաթեթի առանցքային-հիմնական բաժինը, անոր մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու յայտարարութիւնները: