Տեղի կունենա «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ընդլայնված հավաք-քննարկումը

25-01-2021 15:00:00   | Հայաստան  |  



 
 
Հունվարի 25-ին, ժամը 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը։
 
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության, մտավորականների շարժման շուրջ են հավաքվել 300-ից ավելի մշակույթի, գիտության, կրթության գործիչներ: Հավաքին ներկա կլինեն ոչ միայն գործիչներ,
այլև գեներալներ, բարձրաստիճան հոգևորականներ: 
 
Հիշեցնենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության առաջին հավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երկրորդը`հունվարի 12-ին:
 
«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է: Մտավորականներ, որոնք մտահոգված են մեր երկրի այսօրվա ծանր և օրհասական վիճակով:
 
Շարժումը որևէ կուսակցության հետ կապ չունի, սա քաղաքացիական շարժում է, որի
հիմնական նպատակը այսօրվա ապիկար, հաջողություններ չարձանագրած, երկիրը փակուղի տանող վարչակազմի հեռացումն է:
 
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության գործունեությանը,  համակարգող խմբի անդամների տեսակետներին կարող եք ծանոթանալ «Ձայն հայրենեաց»  ֆեյսբուքյան էջում. https://www.facebook.com/%D5%81%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%A5%D5%A1%D6%81-102776795124701/?view_public_for=10277679512470
 
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության
 
մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյան
 
Բջջ.` 091589455
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 215 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին