ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն

  • 29-01-2021 13:00:00   | Հայաստան  |  
 
Հունվարի 29-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին։
 
Նշենք, որ հունվարի 29-ին լրանում է աշխարհահռչակ օպերային երգչի ծննդյան 70-ամյակը։ Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Ընդամենը տասը տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը։
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
  -