Ապրիլի 14-ին, ժամը 11։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով։
Վաղը նախատեսվող նիստում ընդգրկված են այն նույն հարցերը, որոնք պետք է քննարկվեին դեռևս ապրիլի 1-ին հրավիրված նիստի ժամանակ, որը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չէր ունեցել:
Օրակարգային հարցերը ներկայացնում ենք ստորև.
1. 2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գոր-ծունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վե-րաբերյալ հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:
2. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման հաստատում:
3. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում:
4. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպում:
5. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում:
6. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպում: