Sputnik Արմենիա. Սպասվու՞մ է արդյոք նոր երկրաշարժ մոտ ապագայում
15-04-2021 11:00:00 | Հայաստան |
Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի առցանց տեսակամուրջ՝ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան-Թբիլիսի։Կքննարկվեն մերձավոր արտասահմանում վերջերս տեղի ունեցած երկրաշարժները:
Ինչո՞ւ են ուժեղացել երկրաշարժերը մերձավոր արտասահմանում: Մոտ ապագայում սպասվու՞մ են ուժեղ ցնցումներ: Որո՞նք են երկրաշարժի կանխատեսման հետ կապված նոր մշակումները: Ճի՞շտ է, որ հետցնցումները ավելի վտանգավոր են, քան հենց երկրաշարժը:
Լրագրողների այս և այլ հարցերին կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Պյոտր Շեբալինը:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին: