ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր. «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի շնորհանդես
15-04-2021 16:00:00 | Հայաստան |
Սպրիլի 15-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կլիմայի փոփոխության կրթության և իրազեկման՝ Կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի շնորհանդեսը։
Շնորհանդեսը տեղի կունենա ս.թ. ապրիլի 15-ին, ժամը 16:00-ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, ք. Երևան, Ամիրյան 1:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության Արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Դմիտրի Ռյախովսկին, Ռուսաստան-ՄԱԶԾ նպատակային հիմնադրամի ներկայացուցիչը, ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակից Նատալյա Օլոֆինսկայան և Յուլիա Դոբրոլյուբովան։
Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի փաթեթը համաձայնեցվել է կրթական ազգային ծրագրի հետ և ներառվել է հանրակրթական ծրագրի համապատասխան առարկաների դասավանդման պլաններում, իսկ դպրոցներին տրամադրվել է մշակված «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի 1000 օրինակ։