Էդիթ Պրինտ. Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքի շնորհանդես

17-04-2021 15:00:00   | Հայաստան  |  



«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, սիրով հրավիրում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ հայ գրականության Ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքի շնորհանդեսին, որով կազդարարվի նաև «Ինքնություն» մատենաշարի սկիզբը։
 
Մատենաշարի շրջանակներում ներկայացվելու են հայոց
89245053079035">
պատմիչների՝ հայի ինքնության ճանաչման համար հիմնաքարային ու դարերի ընթացքում իրենց նշանակությունը չկորցրած աշխատությունները։
 
Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը»՝ նոր, վերահրատարակված տարբերակով, դրվում է ընթերցողի սեղանին։ Այն հինգերորդ դարի մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային ճանաչում է ունեցել։
Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
 
Բանախոսներ՝ 
Տեր Ղազար քահանա Պետրոսյան,
իրավագետ Վարդան Սարգսյան,
«Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Նշան Աբասյան,
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող, ձեռագրագետ Գայանե Թերզյան: 
 
 
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 79 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին