«Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկումներ UWC Դիլիջանի միջազգային դպրոցում

25-04-2021 10:45:00   | Հայաստան  |  



Ապրիլի 25-ին, ժամը 10:45-17:30-ը «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկումներ UWC Դիլիջանի միջազգային դպրոցում: Միջոցառումը հնարավորություն կընձեռի քննարկումների միջոցով անդրադառնալ 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի
սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, հստակեցնել առաջնային կարիքները, փոխանակել արտակարգ իրավիճակում գործելու լավագույն փորձը եւ համադրել մարդասիրական ջանքերը՝ արդյունավետ փոխգործակցության նպատակով:
Հյուրեր եւ բանախոսներ՝
 
Միջոցառմանը հրավիրված են «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերները,
տեղական եւ սփյուռքի  կազմակերպությունների, հիմնադրամների և Արցախի պետական մարմինների ներկայացուցիչներ:
 
Քննարկման թեմաները՝
 
Առողջապահություն և սոցիալական պաշտպանություն
Կրթություն և երեխաների պաշտպանություն
Վերակառուցում և ենթակառուցվածքներ
Զարգացում և վերականգնում
 
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 162 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին