«Նարեկացի» արվեստի միություն. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

24-04-2021 15:00:00   | Հայաստան  |  



Ապրիլի 24-ին
՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
 
Միջոցառումը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա
Աշուրյանը:
 
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան դաշնակահար Լևոն Կարապետյանը, «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), երգչուհի Լուսին Վանեսը, «Փարոս» կամերային երգչախումբը՝ (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան):
 
2003 թվականից ի վեր՝ ամեն տարի ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը:  
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 108 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին